Ինտերը գրառում է կատարել հայերենով Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ | Region

Ինտերը գրառում է կատարել հայերենով Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ

Մարտ 02,2026 22:22

Միլանի «Ինտերի» պաշտոնական սոցիալական հարթակները շարունակում են հիանալ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղով և հատուկ ուշադրություն դարձնել հայ երկրպագուներին։

Իտալական ակումբի հերթական հրապարակումը նվիրված է եղել Մխիթարյանի կատարած փայլուն փոխանցմանը։ Ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Մխիթարյանի փոխանցումը՝ մաքուր պոեզիա։
Հետևիր մեզ՝ Հայաստանի համար ստեղծված այլ բովանդակության համար»։

Նորություններ