ՈւԵՖԱ-ն թարմացրել է ֆուտզալի հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանը լավագույն տասնյակում է
Մարտ 03,2026 14:19
ՈւԵՖԱ-ն թարմացրել է ֆուտզալի ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային աղյուսակը։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն այժմ 9-րդն է՝ 1951.975 միավորով։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Լավագույն տասնյակը գլխավորում է Եվրոպայի փոխչեմպիոն Պորտուգալիան, երկրորդ տեղում Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան է, իսկ Ռուսաստանը եզրափակում է լավագույն եռյակը։
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․
-
Պորտուգալիա – 2969.781
-
Իսպանիա – 2840.787
-
Ռուսաստան – 2547.128
-
Ղազախստան – 2384.943
-
Ուկրաինա – 2344.186
-
Ֆրանսիա – 2317.468
-
Խորվաթիա – 2153.623
-
Իտալիա – 1976.963
-
Հայաստան – 1951.975
-
Սլովենիա – 1921.849
Հիշեցնենք, որ մեր ընտրանին ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ում հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ ճանապարհը զիջեց ապագա բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին։
