Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերը զուրկ են հանրային տրանսպորտից․ ո՞րն է լուծումը
ՀՀ սահմանամերձ բնակավայրերում բազմաթիվ խնդիրներ կան՝ ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական, ենթակառուցվածքների, հանրային տրանսպորտի բացակայության և այլն։ Նշված բոլոր խնդիրներն առկա են նաև Գեղարքունիքի մարզում, որը սահմանամերձ բնակավայրերի քանակով 3-րդն է՝ Սյունիքից և Տավուշից հետո։
Ճամբարակ և Վարդենիս համայնքներում, որտեղ գտնվում են մարզի սահմանամերձ բնակավայրերը, վերը նշված խնդիրներն ավելի խիստ են արտահայտված։ Կան տասնյակ գյուղեր, որտեղ ավելի քան 25 տարի համայնքային կամ մարզային կենտրոն տանող հանրային տրանսպորտ չի գործում։
Մի քանի անգամ ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ է հայտարարվել, սակայն մրցույթը չի կայացել մասնակցության հայտեր չներկայացնելու պատճառով։
Ի՞նչ միջոցներ են ձեռնարկում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և մարզային իշխանությունները։
Մանրամասները՝ տեսանյութում։
