Էլմիրա Կարապետյանը` Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն
Մարտ 03,2026 21:44
2025 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակի, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Տոկիո-2020 եւ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակից Էլմիրա Կարապետյանը արծաթե մեդալ է նվաճել Երեւանում անցկացվող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի առաջատար հրաձիգը 10 մ օդամղիչ ատրճանակ (solo) մրցաձեւի եզրափակիչում ոսկե մեդալի համար պայքարում մրցեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր հունգարացի Վերոնիկա Մայորի հետ: Էլմիրա Կարապետյանը խոցեց 12 միավոր, չեմպիոնի տիտղոսը նվաճած Վերոնիկա Մայորը՝ 15 միավոր: Կարապետյանը ՝երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն:
Նորություններ
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
