Լսեք Մխիթարյանի խորհուրդը. Ինտերի կոչը հայ երկրպագուներին | Region

Լսեք Մխիթարյանի խորհուրդը. Ինտերի կոչը հայ երկրպագուներին

Մարտ 04,2026 17:21

Միլանի «Ինտերը» սոցցանցերի իր պաշտոնական էջերում նոր հրապարակում է կատարել՝ այս անգամ հատուկ ուշադրություն դարձնելով իրենց հայ երկրպագուներին և թիմի փորձառու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Իտալական ակումբի Facebook-յան էջում տեղադրվել է տեսանյութ, որտեղ հայ ֆուտբոլիստը դիմում է երկրպագուներին: «Ներաձուրիի» մամուլի ծառայությունը օգտագործել է առիթը՝ հայ լսարանին իրենց հարթակներին ավելի ակտիվորեն ներգրավելու համար և գրառումը կատարել է անմիջապես հայերենով:

Միլանյան ակումբը տեսանյութը մակագրել է հետևյալ կերպ.

«Լսեք Մխիթարյանի խորհուրդը!  Հետևիր մեզ՝ Հայաստանի համար ստեղծված այլ բովանդակության համար»,– գրված է հրապարակմանը կից:

Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա Մխիթարյանը միլանյան գրանդի կազմում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Նորություններ