Հայաստանի հրաձիգները 13-րդ մեդալն են նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում | Region

Հայաստանի հրաձիգները 13-րդ մեդալն են նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Մարտ 04,2026 22:14

Հայաստանի հրաձգության հավաքականը 13-րդ մեդալը նվաճեց Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։

«Հայաստանի հավաքականն օղամղիչ ատրճանակ վարժությունում բրոնզե մեդալի համար մրցեց Բուլղարիայի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականի եռյակում ընդգրկված Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանն ու Գևորգ Մելքոնյանը ընդհանուր հաշվարկում գերազանցելով բուլղարներին 17:9 հաշվով` դարձան առաջնության բրոնզե մեդալակիր»,– ասված է հայտարարությունում:

Նշենք, որ մինչ այս Հայաստանի հավաքականը հրաձգության Եվրոպայի առաջնությունում նվաճել էր 4 ոսկե ու 8 արծաթե մեդալ:

Նորություններ