Արշակ Սրբազանն ազատ արձակվեց
Մարտ 05,2026 15:43
Արշակ սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Նիկողոսյանի որոշմամբ:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ Արշակը Սրբազանը ձերբակալվեց 2025 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։ Ավելի ուշ հայտի դարձավ, որ նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Դեկտեմբերի 5-ին նա կալանավորվեց։
