Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքական հրավիրված լեգեոնականների ցանկը | Region

Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքական հրավիրված լեգեոնականների ցանկը

Մարտ 06,2026 14:04

Հայտնի են Հայաստանի ազգային հավաքական հրավիրված լեգեոնականների անունները. ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է արտերկրում հանդես եկող խաղացողների ցուցակը։

Պաշտպաններ

  • Գեորգի Հարությունյան — «Պուշկաշ Ակադեմիա»
  • Ստյոպա Մկրտչյան — «Նյուրնբերգ»
  • Նաիր Թիկնիզյան — «Ցրվենա Զվեզդա»
  • Արտյոմ Բանդիկյան — ԲԿՄԱ Մոսկվա

Կիսապաշտպաններ

  • Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար»

Հարձակվողներ

  • Վահան Բիչախչյան — «Լեգիա» Վարշավա
  • Հրանտ Լեոն Ռանոս — «Այնտրախտ Բրաունշվայգ»
  • Արթուր Միրանյան — «Բնեյ Սախնին»
  • Նարեկ Գրիգորյան — «Ֆարուլ»
  • Ֆինն Կասպեր Ադամ Գերագուսյան — «Սանդերլենդ» Մ21

Հիշեցնենք, որ այս ամիս մեր գլխավոր թիմը նախատեսում է անցկացնել երկու ստուգողական հանդիպում.

Մարտի 26-ին կկայանա ԱՄԷ — Հայաստան մրցավեճը։ Խաղը նախնական ծրագրված է անցկացնել Աբու Դաբիում, սակայն ստեղծված ռազմական իրավիճակով պայմանավորված՝ մրցավայրը հնարավոր է փոխվի։

Մարտի 29-ին մեր ընտրանին Երևանում ուժերը կչափի Բելառուսի ազգային հավաքականի հետ։

amsport.am

Նորություններ