Փաշինյանին ու Կարապետյանին վստահում են 56+ քաղաքացիները, իսկ ավելի երիտասարդների մեծ մասը ոչ մեկին էլ չի վստահում, 62%-ը գոհ է եկեղեցուց․ հարցում
Հայաստանի քաղաքացիների մեծ մասը գոհ է Հայ Առաքելական Եկեղեցուց, այդ մասին են վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) իրականացրած հանրային կարծիքի նոր հետազոտության արդյունքները:
Որքանո՞վ եք գոհ կամ դժգոհ Հայ առաքելական եկեղեցու աշխատանքից– հարցին ի պատասխան հարցվածների 62%-ը նշել է, որ գոհ է, նախորդ տարի նույն հարցման արդյունքով 58%-ն է նշել, որ գոհ է։ Այս տարվա փետրվարի տվյալներով՝ 33%-ը՝ դժգոհ է, իսկ 2025-ի տվայլներով 35% տոկոսն է դժգոհ եղել։ 6%-ը հրաժարվել կամ դժվարացել է պատասխանել։

Հարցվածների 73%-ը գոհ է զինված ուժերի աշխատանքից, ընդ որում զինված ուժերի ղեկավար կազմի աշխատանքից ավելի քիչ մարդ է գոհ՝ 57%։ Հարցվածների 62%-ը գոհ է մարզպետարանների աշխատանքից, վարչապետի աշխատակազմից գոհ է 46%-ը, ՏԻՄ-երի աշխատանքից՝ 58%-ը։

Ո՞ր քաղաքական գործչին եք ամենից շատ վստահում: Իսկ ո՞վ է երկրորդ ամենավստահելին։ Այս հարցերին տրվել է սպոնտան՝ առաջին և երկրորդ պատասխան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահում է հարցվածների 20%-ը։ Երկրորդ վստահելի գործիչը Սամվել Կարապետյանն է՝ 10%, ապա Ռոբերտ Քոչարյանը՝ 5%, Արարատ Միրզոյանը՝ 4%-ը, Գագիկ Ծառուկյանը նույնպես 4%, Ալեն Սիմոնյանը՝ 3%-ը։ Հարցվածների 48%-ը նշել է, որ ոչ մեկին էլ չի վստահում։

Ընդ որում, Փաշինյանին և Կարապետյանին վստահում են 56+ տարիքի քաղաքացիները, իսկ 18-35 տարեկանները՝ 63%, ոչ ոքի չեն վստահում։

Հայաստանը շարժվում է ճի՞շտ, թե՞ սխալ ողղությամբ․ այս հարցին ի պատասխան հարցվածների 47%-ը նշել է ճիշտ ուղղությամբ, 41%-ը՝ բացասական պատասխան է տվել, 11%-ը դժվարացել է պատասխանել կամ ընդհանրապես հրաժարվել է պատասխանել։
Մինչդեռ 2018-ին պատկերն այլ է եղել, հարցվածների 73%-ը կարծել է, որ ՀՀ-ն ճիշտ ուղղությամբ է շարժվում։ 2025 թվականին 36%-ն է նշել, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում, 49%-ը բացասական պատասխան է տվել, 15-ը չի պատասխանել կամ դժվարացել է պատասխանել։

Որո՞նք են հիմնական խնդիրները, որ այսօր առկա են Հայաստանում
Հարցվածների 21%-ը նշել է ազգային անվտանգության և սահմանային խնիրները, 18% -ը՝ գործազրկություն, 11% -ը՝ կյանքի գին, բարձր գներ, 9%-ը՝ ցածր աշխատավարձ, 8%-ը՝ ցածր թոշակներ, խաղաղության բացակայություն՝ 8%, աղքատություն՝ 7%։

2023 –ից սկսած այս պատասխանները խիստ տարբերվում են 2026-ի պատասխաններից։ Օրինակ՝ 2023-ին ազգային անվտանգություն և սահմանային խնդիրները որպես առաջնային խնդիր նշել էր հարցվածների 43%-ը, 2024-ին՝ 41%-ը, 2025-ին՝ 44%-ը։

Ինչպե՞ս կգնահատեք ներկայիս կառավարության կողմից այդ խնդրի կարգավորումը
Այս հարցին ի պատասխան հարցվածների 57%-ը վատ է գնահատել կառավարության ջանքերն ուղղված անվտանգության խնդիրների լուծմանը։ Ցածր աշխատավարձերի խնդրի լուծմանն ուղղված կառավարության ջանքերը հարցվածների մեծ մասը՝ 74%-ը վատ է գնահատել։

Ինչպե՞ս ընդդիմությունը կկարողանա փորձել կարգավորել այդ խնդիրը
Հարցվածների 50%-ը նշել է, որ ազգային անվտանգության խնդիրները ընդդիմությունը վատ կլուծի։

Տիրուն Մարգարյան
Նորություններ
