Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է «FlyDubai» ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը. ԱԳՆ | Region

Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է «FlyDubai» ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը. ԱԳՆ

Մարտ 07,2026 13:54

Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է «FlyDubai» ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը:

ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ այս պահին Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ կապ է հաստատել թռիչքի համար գրանցված ՀՀ 4 քաղաքացի (Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կոնտակտային տվյալ. +971585670993)

ԱԳՆ կապի մեջ է ավիաընկերության ներկայացուցիչների հետ. այս պահին նախատեսվում է, որ թռիչքը կիրականացվի տեղի ժամանակով 15:00-ին: Խնդրում ենք հետևել ավիաընկերության կողմից թարմացվող տեղեկություններին:

Հիշեցնում ենք նաև, որ մարտի 8-ին ժամը 21:30-ին նախատեսվում է Մասկատ-Երևան թռիչք, որի համար ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվում է ԱՄԷ-ից Օմանի օդանավակայան անվճար տեղափոխում:

Նորություններ