Տարան-տարան․ Ինտերը շարունակում է զարգացնել երաժշտական ճաշակը Մխիթարյանի շնորհիվ | Region

Տարան-տարան․ Ինտերը շարունակում է զարգացնել երաժշտական ճաշակը Մխիթարյանի շնորհիվ

Մարտ 07,2026 15:06

Միլանյան դերբիից առաջ «Ինտերը» հայկական շունչ է հաղորդել իր սոցցանցերին։

Արդեն վաղը՝ մարտի 8-ի ուշ երեկոյան (23:45), Իտալիայի առաջնության 28-րդ տուրում կկայանա «Միլան» — «Ինտեր» սուպերհանդիպումը։

Սպասվող խաղին ընդառաջ՝ «ներաձուրիների» պաշտոնական էջերը վերհիշել են Հենրիխ Մխիթարյանի հիասքանչ գոլը համաքաղաքացիների դարպասը՝ տեսանյութը համադրելով հայկական երաժշտության հետ։

«Պատրաստվենք դերբիին՝ վայելելով Հենրիխ Մխիթարյանի գոլը։ Հետևեք մեզ՝ Հայաստանի համար ավելի շատ բացառիկ բովանդակության համար»,- գրված է հայտարարության մեջ։

Նորություններ