Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ | Region

Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ

Մարտ 07,2026 19:01

Մարտի 7-ին՝ ժամը 18:20-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից․

«Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը, Ջերմուկի խաչմերուկից մինչև Նորավան, Քաջարան-Մեղրի ճանապարհահատվածները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Արագածի, Սպիտակի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։

 

 

Նորություններ