Ինտերի նոր առաջարկը Մխիթարյանին․ ի՞նչ զիջման պետք է գնա հայ ֆուտբոլիստը
Մարտ 07,2026 21:30
Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։
37-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ևս որոշ ժամանակ շարունակել ելույթները, ինչը հաստատել էր նաև օրեր առաջ․ «Ես դեռ մտածում եմ խաղալու մասին և մտադրություն չունեմ կանգ առնելու»։
TMW-ի հաղորդմամբ՝ «Ինտերի» ղեկավարությունը, տեղյակ լինելով կիսապաշտպանի ցանկությանը, պատրաստվում է նրան մեկ տարվա նոր պայմանագիր առաջարկել։
Ակնկալվում է, որ կողմերը կերկարաձգեն համագործակցությունը մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Սակայն ընդգծվում է նաև, որ նոր պայմանագրով Մխիթարյանի աշխատավարձն ավելի ցածր կլինի, քան նախատեսված է գործող համաձայնագրով։
