Հռոմի պապը կոչ է անում դադարեցնել բռնությունը Մերձավոր Արևելքում | Region

Հռոմի պապը կոչ է անում դադարեցնել բռնությունը Մերձավոր Արևելքում

Մարտ 08,2026 17:49

Հռոմի պապ Լևոն 14-րդը հայտարարել է, որ Իրանից և ամբողջ Մերձավոր Արևելքից շարունակում են հասնել մտահոգիչ լուրեր՝ կոչ անելով դադարեցնել բռնությունը և նոր ջանքեր գործադրել երկխոսության ուղղությամբ։

Նա զգուշացրել է, որ հակամարտությունը սնուցում է վախ և ատելություն և մտահոգություն հայտնել, որ այն կարող է ավելի տարածվել։

«Բռնության և ավերածությունների դրվագների, ինչպես նաև ատելության ու վախի տարածված մթնոլորտի հետ մեկտեղ աճում է նաև մտահոգությունը, որ հակամարտությունը կարող է տարածվել, և տարածաշրջանի այլ երկրներ, այդ թվում՝ Լիբանանը, կարող են կրկին ընկնել անկայունության մեջ», – Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Հռոմի պապը:

Նորություններ