Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Մարտ 09,2026 08:30
Հանրապետության տարածքում`
Մարտի 9-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Մարտի 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 9-ին Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 9-10-ը գիշերային ժամերին կնվազի 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝
Մարտի 13-ին կեսօրից հետո սպասվում են տեղումներ. քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում անձրևի տեսքով։ Մարտի 9-12-ը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

