Մեկնարկում է Եվրոպայի Մ-23 առաջնությունը. այսօր գորգ դուրս կգան Հայաստանի 5 ըմբիշներ
Մարտ 09,2026 13:26
Սերբիայի Զրենյանին քաղաքում մարտի 9-ից 15-ը կկայանա ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը։
Արդեն այսօր՝ մրցաշարի մեկնարկային օրը, մեդալների համար պայքարի մեջ կմտնեն Հայաստանի հավաքականի հինգ ներկայացուցիչներ։
Այսօր պայքարը կսկսեն հետևյալ մարզիկները.
- 57 կգ – Արման Հարությունյան
- 65 կգ – Արման Մուսիկյան
- 70 կգ – Դավիթ Մարգարյան
- 79 կգ – Հայկ Պապիկյան
- 97 կգ – Գուրգեն Սիմոնյան
Հաջողություն ենք մաղթում մեր ըմբիշներին:

