Ովքեր են հունիսի ընտրությունների դիտորդները
ԿԸՀ-ից հայտնում են.
«ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 9-ի արտահերթ նիստում բավարարել է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի՝ ՀՀ ԱԺ 2026 թվականի հերթական ընտրությունները համատեղ դիտարկելու դիմումը։
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներքո հանդես են գալիս «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությունը, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը, «Ուղղակի Ժողովրդավարություն» Ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման հասարակական կազմակերպությունը։
ԿԸՀ ավտոմատացված համակարգը թույլ չի տալիս նույն անձին հավատարմագրումից հետո հանդես գալ այլ կարգավիճակով․ որպես դիտորդ հավատարմագրված անձը չի կարող կրկին գրանցվել համակարգում, օրինակ որպես ԶԼՄ։ Ցանկացած նման իրավիճակում ԿԸՀ-ն կարող է վերջինիս զրկել հավատարմագրումից»։
