Հայաստանի մարմնամարզության հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը | Region

Հայաստանի մարմնամարզության հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը

Մարտ 10,2026 11:05

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը, որը մեկնարկում է այսօր՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում։

Ստեղծված իրավիճակի պատճառով ազգային հավաքականը չի կարողանում վերադառնալ Քաթարում անցկացվող ուսումնամարզական հավաքից, ինչի հետևանքով թիմը չի մասնակցի մրցաշարի երրորդ փուլին։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը բաց էր թողել նաև Աշխարհի գավաթի երկրորդ փուլը, քանի որ այն անցկացվում էր Բաքվում։

Նորություններ