Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Մարտ 11,2026 08:30
Հանրապետության տարածքում`
Մարտի 12-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 11-ին, 13-14-ն առանձին շրջաններում, 15-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 11-14-ի և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։

Երևան քաղաքում`
Մարտի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-15-ի ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Երևան քաղաքի մարտի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 22°C (2020թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -20°C (1985թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 5.3°C
Նորություններ
Անասնապահության անկում․ ինչո՞ւ է նվազում խոշոր եղջերավորների գլխաքանակը Հայաստանում
19:00 10-03-2026
Մարտի 6-ին Մասկատ-Երևան թռիչքի ուղևորներն անվճար կտեղափոխվեն Աբու Դաբիից և Դուբայից
21:35 05-03-2026
