Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Մարտ 10,2026 15:16
Նախաքննական մարմինը փետրվարի 24-ին միջնորդություն էր ներկայացրել դատարան Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
«Դատախազը Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն դրդել): Խափանման միջոց է կիրառվել կալանքը, հայտարարվել հետախուզում»,- այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
