Ազատ ոճի ըմբշամարտի Մ23 ԵԱ․ Լևիկ Միքայելյանը՝ եզրափակիչում, Արման Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր
Մարտ 10,2026 21:42
Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Լևիկ Միքայելյանը (61 կգ) նվաճել է եզրափակիչի ուղեգիր։
Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 10:3 հաշվով վստահորեն հաղթել է թուրք Տոլգա Օզբեկին։ Վաղը՝ մարտի 11-ին կայանալիք ոսկե մեդալի համար գոտեմարտում նրա մրցակիցը կլինի ադրբեջանցի Ջեյհուն Ալլահվերդիևը (Միքայելյանը նրան հաղթել էր նաև նախորդ տարվա եզրափակիչում)։
Մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջին մեդալն ապահովել է 19-ամյա Արման Հարությունյանը (57 կգ)։ Բրոնզե մեդալի համար վճռորոշ գոտեմարտում նա 10:0 հաշվով ժամանակից շուտ ջախջախել է բելառուս Արտյոմ Պավլյուչենկոյին։
Առաջիկայում Հայաստանի հավաքականից ևս երկու ըմբիշ կգոտեմարտի բրոնզե մեդալի համար, իսկ երկուսը կմասնակցեն սփոփիչ փուլին:
Նորություններ
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
