2018-2025 թվականներին Հայաստանի Հանրապետությանն են վերադարձվել 773 միլիոն դոլարի գույք և դրամական միջոց | Region

2018-2025 թվականներին Հայաստանի Հանրապետությանն են վերադարձվել 773 միլիոն դոլարի գույք և դրամական միջոց

Մարտ 11,2026 11:33

Դատախազությունում վերլուծվել են 2018-2025 թվականների՝ քրեական վարույթներով, դատարաններում ավարտված գործերով, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, դատախազական ներգործության միջոցներով, իսկ 2023 թվականից՝ նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմի կիրառման արդյունքում, Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձված գույքերի և դրամական միջոցների ցուցանիշները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ըստ այդ ցուցանիշների՝ 2018-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն են վերադարձվել շուրջ 291 միլիարդ 726 միլիոն դրամի (շուրջ 773 միլիոն դոլարի) գույք և դրամական միջոց, որից 65.8%-ը կամ շուրջ 193 միլիարդ դրամի (շուրջ 504 միլիոն դոլարի) գույքն ու դրամական միջոցը՝ 2023-2025 թվականներին:

Նորություններ