Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել | Region

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

Մարտ 11,2026 15:25

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնից ազատման դիմում է գրել։ Այս մասին  հայտնում են թանգարան–ինստիտուտից։

«Դիմումը գրված է, բայց որևէ իրավական ակտ դեռևս չկա»,–ասացին թանգարանից։

Մամուլը գրում է, որ նրա ազատման դիմումը հնարավոր է կապված է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու նրա տիկնոջ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի հետ, որի ընթացքում Գզոյանը Վենս ամուսիններին պատմել է Սումգայիթի, Բաքվի արյունոտ իրադարձությունների, արցախյան պատերազմի մասին։

Գզոյանը նաև հյուրերին նվիրել է գրքեր Արցախի խնդրի ու Հայոց ցեղասպանության մասին։ Իսկ ահա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորդրդի մի քանի անդամներ հայտարարել են, որ խորհրդի նիստում Գզոյանի հրաժարականի հարցի քննարկման ժամանակ խոսք չի եղել, թե նրա ազատման դիմումը կապված է Վենսի այցի հետ: ԿԳՄՍ նախարարությունը, ըստ լուրերի, պաշտոնապես նշել է, թե « Գզոյանը պատշաճ չի վերահսկում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինարարությունը»։ Սակայն նրա գործառույթերի մեջ չի մտնում շինարարական աշխատանքների վերահսկողությունը։

Նորություններ