Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Մարտ 13,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Մարտի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 13-ի ցերեկը, 14-ին, 17-ին առանձին շրջաններում, 15-16-ը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 14-16-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Հհ 12.03

Երևան քաղաքում`

Մարտի 13-ին, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ի գիշերը և առավոտյան, 15-16-ը ժամանակ առ ժամանակ, 17-ի գիշերը սպասվում են տեղումներ, մարտի 14-ին՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, մարտի 15-17-ը՝ անձրևի տեսքով։

Երևան 12.03

Երևան քաղաքի մարտի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    20.7°C (2020թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝      -17.5°C (1985թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    5.4°C

Նորություններ