Նոան` Հայաստանի Սուպերգավաթակիր
Մարտ 12,2026 22:10
Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» շարունակում է համալրել իր տիտղոսների պաշարը՝ այս անգամ տիրանալով նաև Հայաստանի Սուպերգավաթին:
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած վճռորոշ դիմակայությունում «Նոան» մրցեց նախորդ տարվա սուպերգավաթակիր «Արարատ-Արմենիայի» դեմ:
Հանդիպման հիմնական ժամանակում թիմերն աչքի ընկան մեկական անգամ, և խաղն ավարտվեց 1:1 հաշվով:
Քանի որ հիմնական ժամանակում հաղթողը չպարզվեց, գավաթի ճակատագիրը տեղափոխվեց հետխաղային 11-մետրանոցների հարվածաշար:
Այստեղ ավելի դիպուկ ու սառնասիրտ գտնվեցին «Նոայի» ֆուտբոլիստները՝ ֆուտբոլային վիճակախաղում հաղթելով 4:2 հաշվով և նվաճելով բաղձալի տիտղոսը:
