Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն․ վարորդներին կոչ է արվում ցուցաբերել զգոնություն
Մարտ 13,2026 10:05
Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 14-ին` առանձին շրջաններում, 15-16-ին` շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարտի 15-16-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի բարձրադիր գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում կտեղա ձյուն, առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, ուղեկցվելով բքով և ցածր հորիզոնական տեսանելիությամբ, ճանապարհներին կդիտվի մերկասառույց։
Վարորդներին կոչ է արվում նշված հատվածներում երթևեկել ձմեռային անվադողերով և ցուցաբերել զգոնություն։
Նորություններ
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
