Կդառնա՞ արդյոք զբոսաշրջիկը Հայաստանի «քայլող գովազդը». Սևանի զբոսաշրջային ներուժը և ոլորտի խնդիրները | Region

Կդառնա՞ արդյոք զբոսաշրջիկը Հայաստանի «քայլող գովազդը». Սևանի զբոսաշրջային ներուժը և ոլորտի խնդիրները

Մարտ 13,2026 19:00

Ներկայումս Հայաստանում նկատվում է զբոսաշրջիկների թվի աճ, սակայն մենք խնդիր ունենք մատուցելու այնպիսի ծառայություններ և այնպիսի բարձր որակով, որ զբոսաշրջիկը բավարարված հեռանա մեր երկրից՝ «քայլող գովազդ» դառնալու հեռանկարով։

Սևան քաղաքում գործող «Բոհեմ» արվեստանոց-թեյարան սոցիալական ձեռնարկության նախագահ Գոհար Մնացականյանը շատ է շփվում զբոսաշրջիկների հետ, փորձում հասկանալ նրանց տրամադրությունն ու նախընտրությունները։ Նշում է՝ ցավոք սրտի Սևանում շատ չեն հանգստի, զվարճանքի այլընտրանքային առաջարկները, նաև տարրական հարմարությունների պակաս կա։

Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը չի հերքում, որ կան բացեր ու թերություններ։ Ասում է՝ խնդիրները փորձում են լուծել փուլ առ փուլ։ Վերջին հաստատված ծրագիրը Հարսնաքար համալիրից մինչև թերակղզի տանող ճեմուղու կառուցումն է, որը զգալիորեն կնպաստի զբոսաշրջիկների ազատ տեղաշարժին ու հարմարավետությանը, բայց դեռ առկա է քաղաքի հետ կապի խնդիրը։

Ըստ Արմինե Ղուկասյանի՝ իրենց գերխնդիրը լճափին հանգստացող զբոսաշրջիկի քայլերը Սևան քաղաք ուղղելն է, իսկ դրա ամենակարճ ճանապարհը ենթակառուցվածքների ստեղծումն ու բարելավումն է։

Փորձագետներն ընդգծում են՝ Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ են կապիտալ ծախսեր ենթակառուցվածքների զարգացման համար, մարդկային ռեսուրսի զարգացում և լուրջ գովազդային արշավ։

Մանրամասները՝ Regions TV-ի տեսանյութում։

Նորություններ