Ըմբշամարտի Մ23 ԵԱ․ պայքարը սկսում են հունահռոմեական ոճի ըմբիշները
Մարտ 13,2026 14:00
Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում այսօր՝ մարտի 13-ին, պայքարի մեջ են մտնում հունահռոմեական ոճի ըմբիշները։
Հայաստանի ներկայացուցիչներից այսօր մրցագորգ դուրս կգան հետևյալ մարզիկները.
- 55 կգ – Մանվել Խաչատրյան
- 63 կգ – Արմեն Սուքիասյան
- 77 կգ – Սամվել Տերտերյան
- 87 կգ – Վիգեն Նազարյան
- 130 կգ – Արամայիս Հարությունյան
Հիշեցնենք, որ ավելի վաղ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճել էր 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ՝ թիմային պայքարում զբաղեցնելով երրորդ տեղը։ Եվրոպայի առաջնությունը կավարտվի մարտի 15-ին։
