Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Մարտ 14,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Մարտի 14-ին, 17-ին առանձին շրջաններում, 15-16-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Մարտի 15-16-ն առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին` մերկասառույց։ Մարտի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 14-16-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։ 

Հհ 13.03

Երևան քաղաքում`

Մարտի  17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ի գիշերը և առավոտյան, 15-16-ը, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ մարտի 14-ին՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, մարտի 15-17-ը՝ անձրևի տեսքով։

Երևան 13.03

Երևան քաղաքի մարտի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    24°C (2023թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝      -12.2°C (1985թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    5.6°C

Նորություններ