Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Մարտ 16,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Մարտի 16-ին, 17-ի գիշերը, 20-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Մարտի  16-ին առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց։ Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 16-19-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։

Երևան քաղաքում`

Մարտի  16-ին, 17-ի գիշերը, 20-ին սպասվում է անձրև։ Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Նորություններ