Իրինա Յոլյանը Գորիսի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Իրինա Յոլյանը տեղեկացրել է, որ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։
«Ընդգծեմ, որ սա բացառապես իմ անձնական որոշումն է։
Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել համայնքի ղեկավարին և բոլոր գործընկերներիս՝ անցած տարիների համատեղ և արդյունավետ աշխատանքի համար։ Բավականին բարդ և մարտահրավերներով լի ժամանակաշրջանում աշխատելն ինձ համար եղել է մեծ փորձառություն և պատասխանատվություն։
Կայացրել եմ որոշում՝ կուտակածս գիտելիքներն ու փորձը կիրառել առավել լայն ոլորտում, ինչի մասին կիրազեկեմ առաջիկայում։
Թեև թողնում եմ այս պաշտոնը, սակայն կապս Սյունիքի մարզի, համայնքի հետ մնում է անխզելի։ Ես շարունակելու եմ ապրել մեր բնակիչների հոգսերով՝ իմ հանրօգուտ գործունեությունը շարունակելով այլ հարթակում։ Իմ նվիրումն ու սերը հայրենիքի նկատմամբ անփոփոխ են»։
Նորություններ
