Փայլուն հաղթանակ. Սուրեն Աղաջանյանը հռչակվել է Եվրոպայի Մ-23 առաջնության չեմպիոն | Region

Փայլուն հաղթանակ. Սուրեն Աղաջանյանը հռչակվել է Եվրոպայի Մ-23 առաջնության չեմպիոն

Մարտ 16,2026 10:54

Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Աղաջանյանը նվաճել է ոսկե մեդալ՝ մրցաշարի ընթացքում ցուցադրելով անբասիր գոտեմարտեր։

60 կգ քաշային կարգի եզրափակչում հայ ըմբիշն ուժերը չափեց Վրաստանի ներկայացուցիչ Գիորգի Կոչալիձեի հետ։ Աղաջանյանին ընդամենը երկու րոպե պահանջվեց մրցակցի նկատմամբ լիակատար առավելության հասնելու համար. գոտեմարտը ժամանակից շուտ ավարտվեց 9։0 հաշվով՝ ի օգուտ մեր մարզիկի։

Դեպի ոսկե մեդալ տանող ճանապարհին Սուրեն Աղաջանյանը պարզապես հավասարը չուներ։ Նա վստահ և տպավորիչ ելույթներ ունեցավ՝ ժամանակից շուտ պարտության մատնելով Լեհաստանի, Դանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչներին։

Նորություններ