Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Մարտ 17,2026 08:30
Հանրապետության տարածքում`
Մարտի 17-ի գիշերը, 20-ին ժամանակ առ ժամանակ`շրջանների մեծ մասում, 21-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց։ Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 17-19- ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝
Մարտի 17-ի գիշերը, 20-21-ը սպասվում է անձրև։ Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի մարտի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 21.7°C (1962թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ – 8.2°C (2022թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 5.5°C
