«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն է Ռոբերտ Քոչարյանը
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է:
Հիշեցնենք՝ հայտարարվեց նաև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի մասնակցության նոր ձևաչափի մասին։ Միջոցառման ժամանակ հրապարակվեց դաշինքի պաշտոնական կարգախոսը` «Միասին կարող ենք»։
«Չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունը չհեռացվի։ Բայց դա բավարար չէ։ Պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեղավոր են մեր հազարավոր հերոսների մահվան համար, ովքեր հանձնեցին Արցախը, ովքեր ստիպում են մեր ժողովրդին մոռանալ իր հերոսական անցյալը»,- իր ելույթում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեղավոր են մեր հազարավոր հերոսների մահվան համար, ովքեր հանձնեցին Արցախը, ովքեր ստիպում են մեր ժողովրդին մոռանալ իր հերոսական անցյալը։
Հայաստանին անհրաժեշտ է մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից»,- հավելել է ՀՀ երկրորդ նախագահը։
Նորություններ
