Ծեծված մեկ տարեկան երեխան դեռևս վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Մարտ 17,2026 14:19
Նախօրեին «Արաբկիր» բժշկական համալիր տեղափոխված մեկ տարեկան երեխան դեռևս վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար: Այս մասին հայտնում են «Արաբկիր» բժշկական համալիրից։
Երեխան նշված բուժկենտրոն է տեղափոխվել մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ, ըստ իրավապահների՝ տղան ծեծված է եղել:
Քննչական կոմիտեից հայտնում են՝ սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել, մեկ անձ ձերբակալված է։
Երեխայի մայրը «Ազատության»-ը պատմել էր, որ փոքրիկին թողել էր նախկին ամուսնու մոտ , մինչև ինքը վարձով տուն գտնի։ Լրատվամիջոցը գրել էր, որ այս կնոջ նախկին ամուսնու տանը այլ կին է եղել։ Փոքրիկին ծեծելու կասկածանքով, ըստ մամուլի, ձերբակալվածը նախկին ամուսնու կողակիցն է, որը նաև երեխայի մոր ընկերուհին է։
