Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Մարտ 18,2026 08:30
Հանրապետության տարածքում`
Մարտի 18-19-ը, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ`շրջանների մեծ մասում, 21-ին, 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։
Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 18-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում`
Մարտի 18-19-ը, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-21-ը, 22-ի երեկոյան սպասվում է անձրև։

Երևան քաղաքի մարտի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 22.1°C (1962թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -9.7°C (1990թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 5.9°C
Նորություններ
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան
17:35 16-03-2026
