Աղոթում ենք Համայն Վրաստանի կաթողիկոսի ապաքինման համար․ Վիրահայոց թեմի առաջնորդ | Region

Աղոթում ենք Համայն Վրաստանի կաթողիկոսի ապաքինման համար․ Վիրահայոց թեմի առաջնորդ

Մարտ 17,2026 22:35

Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանը հայտարարություն է տարածել․

«Աղոթում ենք Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդի ապաքինման համար։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը սրտի տագնապով ընկալեց Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդի առողջական վիճակի վատացման մասին լուրը:

Վիրահայոց թեմը՝ ի դեմս Թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի և բազում հավատացյալների, իր աղոթքն է բարձրացնում առ Աստված Վրաց Ուղղափառ Եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդի շուտափույթ ապաքինման համար»։

Նորություններ