Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը մահացել է
Մարտ 17,2026 22:50
93 տարեկան հասակում, Պատրիարքական Աթոռին բարձրանալուց 49-րդ տարում, մահացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը: Այս մասին գրում է Aliq. Ge-ն։
Այսօրվանից մինչև նոր Պատրիարքի ընտրությունը, Վրաց Ուղղափառ Եկեղեցին կկառավարվի Մետրոպոլիտ Շիո Մուջիրիի կողմից։
Այսօր` մարտի 17-ին առավոտյան հայտնի էր դարձել, որ առողջական վիճակի վատթարացման պատճառով Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը հոսպիտալացվել է:
Վրաստանի պատրիարքարանը մարտի 17-ի առավոտյան հայտնել էր. «առողջական վիճակի անսպասելի բարդացման պատճառով Նորին Սրբություն և Երանություն Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ն այս պահին գտնվում է Կովկասի բժշկական կենտրոնում: Վիճակը խնդրահարույց է, սակայն կայուն»:
Նորություններ
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
