Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի կայանա
Մարտ 18,2026 21:06
Մերձավոր Արևելքում տիրող լարված և անկայուն իրավիճակի պատճառով մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ-Հայաստան ընկերական հանդիպումը չի կայանա: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ հաշվի առնելով տարածաշրջանային անվտանգային խնդիրները՝ որոշում է կայացվել չեղարկել մարտի վերջին նախատեսված ստուգողական հանդիպումը Արաբական Միացյալ Էմիրությունների ընտրանու հետ:
Միևնույն ժամանակ, վերահաստատվում է, որ Հայաստան — Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա ըստ ժամանակացույցի՝ մարտի 29-ին, ժամը 18:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Հավելենք նաև, որ մարտի 19-ին, ժամը 11:00-ին, կսկսվի Հայաստան — Բելառուս հանդիպման տոմսերի վաճառքը:
Նորություններ
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան
17:35 16-03-2026
