Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Մարտ 20,2026 08:30
Հանրապետության տարածքում`
Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 21-23-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։
Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`
Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 21-23-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Երևան քաղաքի մարտի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 21.8°C (2018թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -14°C (1997թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 6.4°C
Նորություններ
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
