Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Մարտ 21,2026 08:30
Հանրապետության տարածքում`
Մարտի 21-25-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։
Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 21-ի ցերեկը կբարձրանա 6-10 աստիճանով։

Երևան քաղաքում`
Մարտի 21-25-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Երևան քաղաքի մարտի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 20°C (2018թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -8.5°C (1987թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 6.6°C
Նորություններ
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
