Հայաստանի համար վիզաների ազատականացումը շատ իրատեսական է․ ՀՀ ՆԳՆ նախարարին վստահեցրել են ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները
«Եվրոպացի երկու գործընկերներս փաստել են, որ շատ իրատեսական էր, որ ՆԳՆ նախարարը հանդիպում է ունեցել ԵՄ հանձնակատարների հետ․
«Վերջերս երկու բարձրաստիճան պաշտոնյաների հետ էի հանդիպել՝ ԵՄ հանձնակատար Կոսի և հանձնակատար Բրյուների։ Շատ դրական քննարկումներ ենք ունեցել, որովհետև երկու հանձնակատարներն էլ արձանագրել են, որ ՆԳՆ-ն որպես համակարգող, պատշաճ կերպով գերազանց կատարել է իր առջև դրված խնդիրը»,-այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նա նշեց, որ շատ արագ են ստացել գործողությունների ծրագիրը, ընդ որում, շատ միջոցառումներ, որոնք հնարավոր է, որ առաջիկա տարիների կտրվածքով պետք է կատարվեին, այսօր արդեն կատարել են․«Եվրոպացի երկու գործընկերներս փաստել են, որ շատ իրատեսական է վիզաների ազատականացումը ՀՀ-ի համար։ Ես, որպես նախարարության պրոցեսսի համակարգող, գլխավոր բանակցող պետք է փաստեմ, որ ներգերատեսչական հանրապետական կտրվածքով մեր առջև խնդիր ենք դրել, որ երկու տարվա կտրվածքով, պետք է ավարտենք բոլոր միջոցառումները։ Այնպես չի որ գործողությունների ծրագրի բովանդակությունը մեզ պետք է թելադրի սկսել մի բան անել կամ չշարունակել մի բան անել։ Այս երկու պրոցեսները շատ սինխրոն են իրար, սա է տալիս համոզմունք ինձ ասելու որ մենք շատ իրատեսական գործընթաց ունենք, և եթե նույն տեմպը պահպանենք գործողությունների ծրագրերի իրականացման, առաջիկա տարիներին կունենանք ազատ վիզային ռեժիմ»։
Նորություններ
