ԿԸՀ-ն գրանցեց «Ականատես» դիտորդական առաքելությանը ԱԺ ընտրությունները դիտարկելու համար | Region

ԿԸՀ-ն գրանցեց «Ականատես» դիտորդական առաքելությանը ԱԺ ընտրությունները դիտարկելու համար

Մարտ 20,2026 17:21

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 20-ի արտահերթ նիստում քննարկել է «Ականատես» դիտորդական առաքելության՝ ՀՀ ԱԺ 2026 թվականի հերթական ընտրությունները համատեղ դիտարկելու դիմումը։

«Ականատես» անվան ներքո հանդես են գալիս «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը։

Դիտորդական առաքելության ներկայացուցիչ կազմակերպությունները ԿԸՀ են ուղարկել պահանջվող ամբողջ փաստաթղթերը, և հանձնաժողովը բավարարել է հավատարմագրման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

Որոշումն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակելու պահից:

Նորություններ