«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է | Region

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է

Մարտ 21,2026 14:56

«Նոր ուժ» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, վարչապետի թեկնածուն Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանն է։

Մարությանը հայտարարեց՝ հստակ կարող է ասել, որ իրենք կաշկանդված չեն և անկաշառ են։

Հիշեցնենք, որ Մարությանը քաղաքականությամբ սկսեց զբաղվել 2018-ին․ սեպտեմբերին Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի առաջին համարն էր, ընտրվեց քաղաքապետ, սակայն պատերազմից հետո հեռացավ ՔՊ-ից, իսկ դեկտեմբերի 21-ին  ավագանին նրան անվստահություն հայտնեց։

Նորություններ