Լռությամբ, բայց ներկայությամբ․ Միքայել Աջապահյանը մասնակցեց պատարագին | Region

Լռությամբ, բայց ներկայությամբ․ Միքայել Աջապահյանը մասնակցեց պատարագին

Մարտ 22,2026 10:32

Միքայել Աջապահյան-ը այսօր, երկարատև ընդմիջումից հետո, մասնակցեց պատարագի՝ կրկին հայտնվելով հավատացյալների կողքին։

Չնայած նրան, որ հոգևորականի վրա շարունակում է գործել հաղորդակցման արգելքը, ինչի հետևանքով նա չի կարող խոսել կամ մասնակցել պատարագի ընթացքին խոսքով, նա օրհնություն էր տալիս ձեռքի շարժումով։

Պատարագի ընթացքում տիրում էր զուսպ, բայց հուզիչ մթնոլորտ․ հավատացյալները նրա ներկայությունն ընդունեցին մեծ ջերմությամբ։ Շատերի համար սա կարևոր նշան էր՝ թե՛ հոգևոր կյանքի շարունակականության, թե՛ փորձությունների պայմաններում հավատքի պահպանման տեսանկյունից։

 

Նորություններ