1 տարեկան երեխայի սպանության փորձի դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ
Մարտ 23,2026 21:08
Արաբկիրում 1 տարեկան երեխայի սպանության փորձի դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Նախաձեռնվել է վարույթ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքով` Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի հատկանիշներով, որը միացել է նախորդ քրեական վարույթին: Կատարվում է նախաքննություն»,- հայտնեցին Դատախազությունից:
