Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Բելառուսի հետ խաղին | Region

Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Բելառուսի հետ խաղին

Մարտ 24,2026 11:37

Հայաստանի ազգային հավաքականը՝ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ, շարունակում է ակտիվորեն նախապատրաստվել Բելառուսի ընտրանու դեմ սպասվող ընկերական հանդիպմանը։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, ազգային թիմի ֆուտբոլիստներ Վահան Բիչախչյանն ու Նաիր Թիկնիզյանը հավաքականի ճամբարին կմիանան այսօր և կանցկացնեն իրենց առաջին մարզումները թիմի ընդհանուր խմբում։

Հիշեցնենք, որ Հայաստան — Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղի մեկնարկը նախատեսված է ժամը 18:00-ին։

Նորություններ