Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր
Մարտ 25,2026 10:14
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր:
Ազգային ժողովում կայացած փակ քվեարկության արդյունքում Վլադիմիր Վարդանյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 0:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար առաջարկել էր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը:
