Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Մարտ 26,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Մարտի 26-28-ը, 30-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։

Օդի ջերմաստիճանը մարտի  26-ի ցերեկը ողջ հանրապետությունում կբարձրանա՝ 3-5 աստիճանով։

Հհ 25.03

Երևան քաղաքում`

Մարտի 25-ի ցերեկը, 26-28-ը, 30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 26-ին և 30-ին հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ: Մարտի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 25.03

Երևան քաղաքի մարտի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    25.8°C (2008թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -7.9°C (1998թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    7.7°C

Նորություններ