Երբ է գոտեմարտելու Արսեն Հարությունյանն ընդդեմ MMA-ի մարտիկի
Մարտ 26,2026 12:58
Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը հերթական գոտեմարտը կանցկացնի հայրենիքում:
Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հայ ըմբիշն առաջիկա օրերին՝ մարտի 28-ին, մրցագորգ դուրս կգա Երևանում կայանալիք Hype Fighting մրցաշարի շրջանակներում։ Նրա մրցակիցը կլինի MMA-ի մարտիկ Բաղդադ Ժուբանիշը:
Հատկանշական է, որ թեև մրցաշարը կազմակերպվում է խառը մենամարտերի պրոմոուշենի կողմից, Հարությունյան-Ժուբանիշ մրցակցությունն ընթանալու է բացառապես ըմբշամարտի կանոններով:
«Կանգնե՛ք մեր մարզիկի կողքին և միասին վայելենք հաղթանակը»,- երկրպագուներին ուղղված կոչով եզրափակել է ֆեդերացիան իր հայտարարությունը։
